Aviasales ծառայության օգտագործման կանոններ

Ընթացիկ տարբերակը, որն ուժի մեջ է 2025 թ.-ի հոկտեմբերի 07-ից

Aviasales ծառայությունից օգտվելուց առաջ խնդրում ենք կարդալ օգտագործման կանոններն ու պայմանները: Եթե Դուք որևէ կերպ օգտվում եք ծառայությունից, դա նշանակում է, որ Դուք, որպես օգտատեր, լիակատար և անվերապահ համաձայնություն եք տալիս Ծառայությունից օգտվելու համար՝ այստեղ նշված կանոններին և պայմաններին համապատասխան:

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն կանոնները (այսուհետ՝ «Կանոններ») սահմանում են Aviasales ծառայության օգտագործման կանոնները։ Ծառայության իրավունքները պատկանում են Go Travel Un Limited ընկերությանը, որը հանդիսանում է Հոնկոնգի Հատուկ վարչաշրջանի օրենսդրությամբ 2011 թ.-ի օգոստոսի 18-ին գրանցված իրավաբանական անձ, գրանցված գրասենյակը՝ 31/F, Tower Two, Times Square, 1 Matheson Street, Causeway Bay, Hong Kong (այսուհետ՝ «Սեփականատեր»)։

1.2. Սույն կանոնների նպատակներով պայմանավորված՝ Aviasales-ի (այսուհետ՝ «Ծառայություն») ավիատոմսերի որոնման ծառայություն ասելով՝ հասկանում ենք բազմաֆունկցիոնալ ծրագրային ապահովում, որը հասանելի է http://aviasales.am հասցեում և մյուս տիրույթներում ու նախատեսված է օգտատերերին, ի թիվս այլ հնարավորությունների, օգտատիրոջ ինտերֆեյսի միջոցով մատուցելու հետևյալ ծառայությունները.

  • Որոնման ինտերֆեյսի միջոցով հարցումների հիման վրա որոնել և ստանալ տեղեկատվություն ճամփորդական ավիատոմսերի և այլ ծառայությունների մասին, որոնք առաջարկում են երրորդ կողմերը՝ ավիաընկերություններ, գործակալություններ, ամրագրման համակարգեր, հյուրանոցներ, ագրեգատորներ և այլն (այսուհետ՝ «մատակարարներ»): Առանձին մատակարարների դեպքում Ծառայության հնարավորությունները կարող են օգտագործվել նաև տվյալ մատակարարներից համապատասխան ծառայությունների գնման (ամրագրման) գործընթացը հեշտացնելու (ավտոմատացնելու) համար։
  • Էլ. աղբյուրների միջոցով, այդ թվում՝ էլ. փոստի և մեսինջերների միջոցով հետևել հարցված ուղղություններով ավիատոմսերի արժեքների վերաբերյալ վիճակագրական տվյալների, ճամփորդական ծառայությունների վերաբերյալ Սեփականատիրոջ կողմից առաջարկվող այլ տեսակի տեղեկատվության և երրորդ կողմերի ներկայացրած գովազդային տեղեկատվությանը։
  • Ծառայության ֆունկցիոնալ հնարավորությունների անհատականացում Ծառայություն մուտք գործելուց հետո։ Օրինակ՝ Օգտատիրոջ կողմից նշված տվյալների և փաստաթղթերի, Ծառայության առանձին ծրագրային տարրերի կարգավորումների պահպանում՝ մատակարարներից ամրագրում կատարելու համար, Ծառայության լրացուցիչ պրոդուկտների և ծառայությունների ակտիվացում, այդ թվում՝ վճարովի։
  • Անմիջապես Ծառայությունում և սոցիալական ցանցերում Սեփականատիրոջ էջերում հասանելի տեղեկատվական նյութերի և ուղևորությունների մասին այլ բովադակության ստացում։
  • Մասնակցություն ծառայության Սեփականատիրոջ և/կամ նրա գործընկերների կողմից կազմակերպվող գովազդային ակցիաներին և մրցույթներին։
  • Խորհրդատվություն Ծառայությունից օգտվելու հետ կապված հարցերի և, հնարավորության դեպքում, մատակարարների կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված հարցերի շուրջ, երբ Օգտատերն անմիջականորեն կապ է հաստատում օգտատերերի աջակցության ծառայության հետ՝ հաղորդակցության համար հասանելի էլեկտրոնային ցանկացած եղանակով։

1.3. Սույն Կանոններից բացի, Ծառայության առանձին հատվածների և հնարավորությունների օգտագործումը կարող է կարգավորվել հատուկ պայմաններով և դրույթներով, որոնք տեղադրվում են օգտատիրոջ ինտերֆեյսի համապատասխան էջերում՝ փաստաթղթերի, նկարագրությունների, հրահանգների տեսքով։ Ծառայությունից, ներառյալ դրա առանձին հատվածներից կամ հնարավորություններից օգտվելիս բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվում համապատասխան հատուկ պայմաններով և դրույթներով, կարգավորվում են սույն Կանոններով։

1.4. Օգտատերը համաձայնում է, որ Ծառայությունից, այդ թվում դրա հատվածներից կամ հնարավորություններից որևէ կերպ օգտվելով՝ ինքը հաստատում է, որ ծանոթացել է Օգտատիրոջ Կանոններին, ինչպես նաև 1.3. բաժնում ներկայացված համապատասխան հատուկ պայմաններին և դրույթներին (Ծառայության համապատասխան հատվածների կամ հնարավորությունների օգտագործման դեպքում, որոնք ենթակա են նմանատիպ հատուկ պայմանների և դրույթների) և անվերապահորեն ընդունում է դրանք։ Եթե Օգտատերը չի ընդունում նշված պայմանները, նա պարտավոր է ձեռնպահ մնալ Ծառայությունից օգտվելուց։

1.5. Կանոնները և Ծառայության օգտագործման հետ կապված բոլոր հարաբերությունները ենթակա են կարգավորման՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության։ Ցանկացած պահանջ կամ դատական հայց, որը բխում է սույն Կանոններից և/կամ ծառայության օգտագործումից, պետք է ներկայացվի և դիտարկվի համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության։

1.6. Եթե որևէ պատճառով սույն Կանոնների մեկ կամ մի քանի դրույթ ճանաչվում է անվավեր կամ կորցնում է օրինական ուժը, դա չի ազդում Կանոնների մյուս դրույթների վավերականության և կիրառելիության վրա։

1.7. Ի թիվս այլ բաների, Կանոնների անքակտելի մաս է համարվում Օգտատերերի Անձնական տվյալների մշակման վերաբերյալ համաձայնագիրը։

2. Ծառայության օգտագործում

2.1. Ծառայության սեփականատերն անվճար և սովորական (ոչ բացառիկ) լիցենզիայի հիման վրա Օգտատիրոջը տալիս է անփոխանցելի իրավունք՝ աշխարհի բոլոր երկրների տարածքում օգտվելու Ծառայությունից՝ ըստ նախատեսված նպատակի և բացառապես Ծառայության սեփականատիրոջ կողմից մատուցվող Ծառայության հնարավորություններն օգտագործելու և Ծառայության միջոցով հասանելի ծառայությունները ստանալու նպատակով։

2.2. Ծառայության հետ փոխազդեցությունը, այդ թվում՝ ուղևորությունների համար որոնման ծառայությունների հարցումներն Օգտատիրոջ կողմից, կարող է իրականացվել բացառապես օգտատիրոջ ինտերֆեյսի միջոցով՝ արտոնված ծրագրերով և սարքերով։

Ծառայությունը թույլ է տալիս Օգտատիրոջը ծանոթանալ հարցված ուղղությունների (վայրերի) և ամսաթվերի համար մատակարարների կողմից ներկայացվող առաջարկներին, ինչպես նաև ստանալ հղումներ՝ նրանց կայք այցելելու և ամրագրում կատարելու համար։ Ամրագրումն ավարտին հասցնելու նպատակով որոշ դեպքերում Ծառայության ծրագրային ապահովման շնորհիվ Օգտատերը հնարավորություն կունենա ավիատոմս գնելու համար անհրաժեշտ տվյալները մուտքագրել անմիջապես Ծառայության կայքում և ուղարկել դրանք երրորդ կողմին, որը զբաղվում է ավիատոմսի վաճառքով։

Ծառայության կողմից տրամադրվող ցանկացած հղում դեպի երրորդ կողմի կայք, ապրանք, ծառայություն, առևտրային կամ ոչ առևտրային բնույթի ցանկացած տեղեկատվություն, այդ թվում՝ ամրագրումն ավարտին հասցնելու նպատակով ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ տվյալների մուտքագրման և դրանք ավիատոմսերի վաճառքով զբաղվող երրորդ կողմին ուղարկելու հնարավորությունը, որը Ծառայությունը տրամադրում է Օգտատիրոջը, չեն ենթադրում, որ Սեփականատերը հավանություն է տալիս կամ երաշխավորում է տվյալ պրոդուկտները (ծառայություններ, գործունեություն, անձինք), ինչպես նաև դա չի հանդիսանում գովազդ, եթե այդ մասին հստակ նշում չկա։

2.3. Ավիատոմսերի և ճամփորդական այլ ծառայությունների գնումը (ձևակերպումը) և վճարման գործընթացը կատարվում են այն մատակարարների կայքերում, որոնք զբաղվում են դրանց վաճառքով։ Օգտատերը հաստատում է, որ հասկանում է այն հանգամանքը, որ ծառայության Սեփականատերը.

  • չի վաճառում ավիատոմսեր, հյուրանոցների համարներ, ապահովագրություն, ինչպես նաև ճամփորդական այլ ծառայություններ և հանդես չի գալիս որպես միջնորդ Օգտատիրոջ և երրորդ կողմի միջև, որը մատուցում է կոնկրետ ծառայություն,
  • չի մասնակցում Օգտատիրոջ և մատակարարի միջև փոխադարձ հաշվարկներին, Օգտատիրոջից գումար չի գանձում Ծառայության՝ անվճար հնարավորություններից օգտվելու կամ Ծառայության միջոցով գտած ավիատոմսերի, հյուրանոցների և ճամփորդական այլ ծառայությունների գնման հետ կապված որևէ գործողության համար,
  • չի երաշխավորում և պատասխանատվություն չի կրում մատակարարների կողմից վաճառքի ներկայացվող որևէ ծառայության մասին որևէ ձևաչափով տրամադրվող տեղեկատվության ճշգրտության, դրամական փոխանցումների, փոխադրման հետ կապված համաձայնությունների իրագործման, կեցության ապահովման և այլ ծառայությունների համար,
  • օգտատիրոջը Ծառայության միջոցով (մատակարարի կայք անցնելուց հետո) ամրագրումների հետ կապված աջակցության ծառայություն տրամադրելով հանդերձ՝ չի երաշխավորում որևէ արդյունք կամ Օգտատիրոջ կոնկրետ խնդրի լուծումը և պատասխանատվություն չի կրում մատակարարի գործողությունների, որոշումների, գործող կարգավորումների փոփոխության կամ Օգտատիրոջ և մատակարարի հարաբերությունների վրա ազդող երրորդ անձանց գործողությունների և որոշումների համար։

Ցանկացած դեպքում ավիատոմսերի և ճամփորդական այլ ծառայությունների գնման (ձևակերպման) հետ կապված որևէ վեճի առաջացման դեպքում Օգտատերը պարտավորվում է դրա լուծման համար դիմել անմիջապես այն անձանց, որոնք Օգտատիրոջ հետ մտել են ծառայությունների ձևակերպման հետ կապված փոխհարաբերության մեջ։

2.4. Ծառայությունից օգտվելիս Օգտատիրոջն արգելվում է.

  • խոչընդոտել Ծառայության աշխատանքը ցանկացած ձևով, որը կարող է հանգեցնել դրա ֆունկցիոնալության խափանմանը, այդ թվում՝ ձևակերպել հարցումներ ոչ Օգտատիրոջ ինտերֆեյսի միջոցով,
  • Ծառայության հետ փոխազդեցության նպատակով օգտագործել որևէ ծրագիր կամ հավելված, որը արտոնված չէ Սեփականատիրոջ կողմից կամ Օգտատիրոջ բնակության տարածքում,
  • փոփոխել, բարելավել, թարգմանել այլ լեզուների, ապակոմպիլյացնել, ապամոնտաժել, վերծանել, ընդօրինակել, խախտել կամ վերականգնել Ծառայության կամ դրա հատվածների սկզբնական կոդի ամբողջականությունը,
  • Ծառայությունից օգտվել անօրինական նպատակներով։

2.5. Ծառայության Սեփականատերն իրավունք ունի ցանկացած պահի իր բացառիկ հայեցողությամբ դադարեցնելու Ծառայության աջակցությունը, փոխելու դրա ֆունկցիոնալությունը, օգտատիրոջ ինտերֆեյսը և ցանկացած այլ բնութագիր, ինչպես նաև արգելելու Ծառայության օգտագործումը։

2.6. Տեղեկագրին բաժանորդագրվելուց հետո և մինչ դրա չեղարկումը (ծառայությունում հասանելի եղանակներով) Օգտատիրոջը հնարավորություն է տրվում կապի էլեկտրոնային եղանակներով ստանալու՝

  • նորություններ՝ հետաքրքրող ամսաթվերով և ուղղություններով չվերթների և այլ ծառայությունների արժեքների փոփոխությունների մասին,
  • նորություններ և գովազդային տեղեկագիր Aviasales-ի կողմից, ներառյալ Ծառայության գործընկերների (երրորդ կողմի գովազդատուների) գովազդային տեղեկատվություն։

2.7. Ծառայությունն Օգտատիրոջը թույլ է տալիս անհատականացնել Ծառայության ֆունկցիոնալությունն ու ինտերֆեյսն ըստ իր կարիքների, ստանալ հասանելիություն Սեփականատիրոջ և/կամ Ծառայության գործընկերների վճարովի հնարավորություններին և պրոդուկտներին։ Օգտատերը համաձայնում է, որ Ծառայության կայք մուտք գործելով և իրեն հատկացված օգտահաշվից օգտվելով՝ ինքը հաստատում է, որ համաձայն է իր օգտահաշվում մուտքագրված տվյալների մշակմանը՝ Սեփականատիրոջ կողմից տրամադրվող Ծառայության գործառույթների իրականացման ու Սեփականատիրոջ և մատակարարների կողմից Ծառայության միջոցով հասանելի ծառայությունների մատուցման նպատակով։

2.8. Օգտատերերի աջակցության ծառայությանը դիմելով՝ Օգտատերը համաձայնում է, որ հարցման արձագանքման ժամանակն անորոշ է և կախված է մուտքային հարցումների ծավալից։ Օգտատերը խորհրդատվությունների ընթացքում ստացած ցանկացած տեղեկատվություն օգտագործում է առանց երաշխիքի՝ տվյալ պահին դրա ճշգրտության վերաբերյալ։ Օգտատիրոջից իր հարցման հետ կապված ստացված ցանկացած տեղեկատվություն Սեփականատիրոջ կողմից կարող է օգտագործվել բացառապես Օգտատիրոջ հարցումը մշակելու նպատակով՝ ելնելով նրա լավագույն շահերից։

3. Պրոֆիլի կառավարում

3.1. Ծառայությունում Օգտատիրոջ տվյալները պարունակող անձնական էջ ստեղծելու համար (այսուհետ՝ «Պրոֆիլ»)՝ Օգտատերը պետք է գրանցվի Ծառայությունում՝ օգտվելով հետևյալ եղանակներից որևէ մեկից.

  • մուտք գործել էլեկտրոնային հասցեի միջոցով,
  • մուտք գործել սոց. ցանցի պրոֆիլի միջոցով,
  • այլ եղանակներով, որոնք հստակ նախատեսված են Ծառայության ինտերֆեյսով։

3.2. Օգտատերը պարտավոր է ներկայացնել Պրոֆիլ ստեղծելու և/կամ Պրոֆիլից օգտվելու համար անհրաժեշտ ճշգրիտ և ամբողջական տվյալներ ու լիարժեք պատասխանատվություն է կրում դրանց ճշգրտության, հուսալիության և արդիականության համար։ Սեփականատերը պարտավորություն չի ստանձնում ստուգելու ներկայացված տվյալների ճշգրտությունը, ամբողջականությունը, հուսալիությունը և արդիականությունը։

3.3. Օգտատերը պետք է ապահովի իր սարքի անվտանգ պահպանումը՝ կանխելով դրա չարտոնված օգտագործումը, ինչպես նաև երրորդ անձանց չհայտնի իր հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն և հաստատման ծածկագիրը։

3.4. Օգտատերը չպետք է երրորդ անձանց հասանելիություն տա իր Պրոֆիլին կամ դրանում պարունակվող առանձին տեղեկատվությանը, եթե դա խախտում է համապատասխան օրենսդրությունը և/կամ հակասում է Կանոններին։

3.5. Օգտատերը համաձայնում է, որ իր և/կամ իր Պրոֆիլի նկատմամբ կարող է կիրառվել ցանկացած սահմանափակում (ներառյալ արգելափակում)՝ կապված անվտանգության կամ Օգտատիրոջ Կանոնների խախտման հետ, ինչպես նաև տեխնիկական պատճառներով։ Օգտատերը համաձայնում է, որ իր և/կամ իր Պրոֆիլի նկատմամբ սահմանափակումներ կարող են կիրառվել ցանկացած պահի առանց պատճառների բացատրության և ծանուցման։ Այս կետում նշված սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ Օգտատիրոջ հետ Կանոնների դադարեցումից հետո՝ անկախ պատճառից:

3.6. Պրոֆիլը ջնջելու համար Օգտատերը պետք է սեղմի «Ջնջել պրոֆիլը» կոճակը։ Պրոֆիլի ջնջումը նշանակում է, որ Օգտատերը դադարեցնում է սույն Կանոնների գործողությունը։ Եթե Օգտատերը խնդրում է դադարեցնել իր անձնական տվյալների մշակումը, նման դիմումը նույնպես դիտվում է որպես Օգտատիրոջ կողմից սույն Կանոնների գործողությունը դադարեցնելու խնդրանք և ենթադրում է Պրոֆիլի ջնջում։

4. Պատասխանատվություն

4.1. Ծառայությունը, դրա հատվածները և ցանկացած հնարավորություն տրամադրվում են «ինչպես կա» (as is) սկզբունքով։ Ծառայության Սեփականատերը որևէ երաշխիք չի տալիս Ծառայության, դրա առանձին հատվածների, բաղադրիչների, հնարավորությունների, ներդրված գործիքների կամ գործառույթների անխափան աշխատանքի կամ Ծառայության ֆունկցիոնալության համապատասխանության հետ կապված Օգտատիրոջ կոնկրետ նպատակների կամ սպասելիքների համար։ Ծառայության Սեփականատերը չի երաշխավորում Ծառայության կողմից տրամադրված տվյալների իսկության, ճշգրտության, ամբողջականության և արդիականության համար, ինչպես նաև չի տալիս որևէ այլ երաշխիք, որը հստակ նշված չէ սույն Կանոններում, հատուկ պայմաններում և դրույթներում։

4.2. Ըստ օրենքով սահմանված սահմանափակումների՝ ծառայության Սեփականատերը պատասխանատվություն չի կրում.

  • Ծառայությունից (ներառյալ՝ տվյալներից) օգտվելու կամ օգտվելու անհնարինության ուղիղ կամ անուղղակի հետևանքների և/կամ Ծառայությունից որևէ կերպ օգտվելու հետևանքով Օգտատիրոջը և/կամ երրորդ կողմերի հասցված վնասի համար,
  • Ծառայությունից (ներառյալ՝ տվյալներից) կամ դրա առանձին բաղադրիչներից և/կամ գործառույթներից օգտվելու կամ օգտվելու անհնարինության համար, այդ թվում՝ Ծառայության աշխատանքում հնարավոր սխալների կամ խափանման համար,
  • Ցանկացած տեղեկատվության, տվյալների, գովազդի, նյութերի և բովանդակության համար, որոնք տեղադրվում են մատակարարների և երրորդ կողմերի աղբյուրներում, ինչպես նաև այն աղբյուրներում, որոնց կարող է վերահղվել Օգտատերը Ծառայությունից օգտվելիս։

4.3. Օգտատերը պարտավորվում է Ծառայությունից օգտվել այն երկրի օրենքներին համապատասխան, որում ինքը գտնվում է։ Նա պատասխանատվություն է կրում Ծառայությունից օգտվելու հետ կապված պետական օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները խախտելու համար։

4.4. Օգտատերը երրորդ կողմերի առջև միանձնյա պատասխանատվություն է կրում Ծառայության օգտագործման հետ կապված իր գործողությունների համար, այդ թվում՝ եթե տվյալ գործողությունները հանգեցնում են երրորդ կողմերի իրավունքների և օրինական շահերի խախտմանը, ինչպես նաև Ծառայությունից օգտվելիս գործող օրենսդրությունը պահպանելու համար։

4.5. Սույն Կանոնների վերաբերյալ որևէ վեճի առաջացման դեպքում Օգտատերը պարտավոր է խնդիրը լուծելու նպատակով դատական մարմիններ դիմելուց առաջ վեճի նախադատական կարգավորման քայլեր ձեռնարկել՝ ուղարկելով համապատասխան նամակ ծառայության Սեփականատիրոջը, ինչպես նաև նամակի էլեկտրոնային կրկնօրինակը՝ help@aviasales.am էլ. փոստի հասցեին՝ հստակ նկարագրելով վիճահարույց իրավիճակը և դրա հետ կապված հանգամանքները։ Հայցը քննարկելու և դրան պատասխանելու ժամկետը 30 օր է՝ ծառայության Սեփականատիրոջ կողմից այն ստանալու օրվանից։

5. Ծառայության նկատմամբ իրավունքները

5.1. Մտավոր սեփականության իրավունքները, ներառյալ՝ Ծառայության մեջ մտնող և/կամ Ծառայության կողմից օգտագործվող մտավոր գործունեության արդյունքները, ինչպիսիք են տեքստերը, պատկերները, դիզայնը, այլ բովանդակությունը, տվյալների բազաները, նոու-հաուն, ապրանքանիշերը, առևտրային անվանումները, նույնականացման մյուս միջոցները և այլն, ինչպես նաև դոմեյնային անվանումները, պատկանում են ծառայության Սեփականատիրոջը կամ իրավունքները կրող երրորդ կողմերին, և լիազորված են Սեփականատիրոջը կամ տեղադրված են Սեփականատիրոջ կողմից իրավունքները կրողների անունից։

5.2. Մտավոր սեփականության օբյեկտները, որոնց բացառիկ իրավունքները չեն պատկանում ծառայության Սեփականատիրոջը, Սեփականատիրոջ կողմից տեղադրվում են բացառապես մեկ նպատակով՝ օգտատերերին տեղեկատվություն մատուցել կոնկրետ ավիաընկերության, գործակալության, ամրագրման համակարգի և այլ մատակարարների մասին, որոնց ծառայությունների մասին տեղեկատվությունը հասանելի է Ծառայությունում։

5.3. 4.1. կետում նշված մտավոր սեփականության օգտագործումը թույլատրվում է միայն Ծառայության կողմից առաջարկվող ֆունկցիոնալ հնարավորությունների շրջանակում։ Օգտատերը համաձայնում է, որ Ծառայության օգտագործումը նրան որևէ իրավունք չի տալիս մտավոր սեփականության նշված օբյեկտների նկատմամբ՝ բացառությամբ այն իրավունքների, որոնք հստակ նշված են Կանոններում, հատուկ պայմաններում և դրույթներում։

6. Կանոնների փոփոխություն

6.1. Ծառայության Սեփականատերն իրավունք ունի միակողմանիորեն և առանց նախնական ծանուցման փոփոխելու սույն Կանոնները։

6.2. Փոփոխված Կանոններն ուժի մեջ են մտնում հրապարակման օրվանից, եթե այլ բան նշված չէ համապատասխան հրապարակման մեջ։