Այս բաժնում կարող եք հետևել Ձեզ հետաքրքրող տոմսերի արժեքներին և ուղղություններին։ Ձեր հավանած տարբերակը պահպանելու համար՝ սեղմեք սրտիկին։ Կարելի է միանգամից միացնել ծանուցումները, և մենք Ձեզ կտեղեկացնենք, եթե տոմսի արժեքը փոխվի, կամ որոնման մեջ հայտնվի այլ՝ ավելի մատչելի տարբերակ։
Կարևորը՝ չմոռանալ մուտք գործել Aviasales-ի Ձեր պրոֆիլ, որպեսզի Ձեր ընտրած տարբերակները պահպանվեն։ Այս դեպքում նախընտրելիների ցանկը հասանելի կլինի Ձեր բոլոր սարքերով։
Որտեղ գտնել նախընտրելիների ցանկը
Կայքում նախընտրելիների ցանկը ներկայացված է որպես սրտիկով պատուհան գլխավոր ընտրացանկում՝ ավիատոմսերի և հյուրանոցների բաժինների կողքին։ Կարելի է նաև անցնել ուղիղ հղումով՝ aviasales.am/favorites։
Հավելվածում նմանատիպ պատուհան կգտնեք ներքևի ընտրացանկում։
Տոմսեր և որոնումներ պահպանելուց հետո նախընտրելիների ցանկում կարելի է ակտիվացնել նաև ծանուցումները, որոնք կուղարկվեն Ձեր հեռախոսին կամ էլ. փոստին։
Ինչպես ջնջել պահպանված տարբերակները
Կայքում բացեք «Նախընտրելիների ցանկ» բաժինը և տոմսի կամ կոնկրետ ուղղության որոնման քարտում նշեք «Ջնջել»։ Հավելվածում քարտը սահեցրեք դեպի ձախ և ջնջեք տվյալ տարբերակը։ Կարելի է նաև բացել տոմսը կամ որոնումը և կրկին սեղմել սրտիկին։