Գրել մեզ
Բոլոր հոդվածները /

Ինչպես ուղղել ամրագրման ժամանակ տվյալներում թույլ տված սխալները

Որոշ ավիաընկերություններ ուղևորի տվյալներում թույլ են տալիս մինչև 3 տառասխալի առկայություն։ Եթե սխալվել եք և ցանկանում եք շտկել տվյալները, կապ հաստատեք ավիաընկերության կամ տոմսը վաճառած ընկերության հետ, որի անվանումը կարող եք գտնել Ձեր տոմսում։

Հաճախ սխալը կարելի է ինքնուրույն ուղղել զանգերի կենտրոնի միջոցով կամ ավիաընկերության կայքում՝ Ձեր անձնական էջում։ Որոշ դեպքերում Ձեզնից կպահանջեն հավելավճար, որի չափը կախված կլինի ուղղումների թվից։ Բոլոր պայմանները կարող եք ճշտել օպերատորի զանգերի կենտրոնից կամ ընկերության կայքում։

Դուք կարող եք Ձեր տվյալները փոխել տոմսը վաճառող ընկերության միջոցով. ընկերությունից Ձեզ կհայտնեն՝ որքան կարժենա դա՝ ըստ ավիաընկերության ուղեվարձերի։ Ուղղումների համար վաճառողը կարող է նաև լրացուցիչ միջնորդավճար գանձել։

Ինչպես կապվել տոմսի վաճառողի հետ
Մուտքագրեք ավիաընկերության կամ գործակալության անվանումը՝ տեսնելու կոնտակտային տվյալները

Նշեք ավիաընկերության կամ գործակալության անվանումը՝ կոնտակտային տվյալները տեսնելու համար։

Եթե օգնության կարիք ունեք, գրեք մեզ։ Մեր կոնտակտային տվյալները կգտնեք ներքևում՝ «Կապվել մեզ հետ» բաժնում։ Նամակում նկարագրեք իրավիճակը, կցեք Ձեր տոմսը և հայտ ուղարկեք։ Տոմսը պետք է ուղարկվել այն էլ. փոստի հասցեին, որը նշել եք ամրագրման ժամանակ, վճարումից հետո 3 ժամվա ընթացքում։

Արդյո՞ք մեր հոդվածն օգնեց Ձեզ։
Կապվել մեզ հետ
Մտեք Ձեր պրոֆիլը՝ աջակցության ծառայությանը գրելու համար