Կպատմենք, թե ինչպես է աշխատում որոնումը և տոմսերի գնումը կայքում և հավելվածում, թե որ գործիքները կօգնեն գտնել ամենամատչելի տարբերակները։
Ինչպես է աշխատում որոնումը
Որոնման ձև
- Նշեք՝ որտեղից և ուր եք ցանկանում թռչել։
- Ընտրեք մեկնման և վերադարձի ամսաթվերը. օրացույցը կբացվի, եթե սեղմեք «Երբ» կամ «Վերադարձ» պատուհանին։
- Սեղմեք «Հետադարձ տոմս պետք չէ», եթե Ձեզ անհրաժեշտ է մեկ ուղղությամբ տոմս։
- Նշեք մեծահասակների, 2-12 տարեկան երեխաների և մինչև 2 տարեկան երեխաների թիվը աջ կողմի դաշտում։ Այնտեղ կարող եք ընտրել նաև ծառայության դասը՝ էկոնոմ, կոմֆորտ, բիզնես կամ առաջին դաս։
- Նշեք «Բացել» գրության կողքի պատուհանը։
- Եթե ամեն ինչ արել եք, սեղմեք «Գտնել տոմսեր» նարնջագույն կոճակը։
Որոնումից առաջ նշեք երկիրը և արժույթը՝ սեղմելով գլոբուսի սիմվոլի վրա, որը գտնվում է վերին աջ անկյունում։ Եթե հավելվածում եք տոմս փնտրում, ապա երկիրը և արժույթը կարող եք ընտրել տարածաշրջանային կարգավորումներում։ Դա կօգնի մեզ ցուցադրելու ամենահամապատասխան տոմսերը և գործընկերներին։
Հավելվածում որոնումը կմեկնարկի, երբ լրացնեք մեկնման և ժամանման քաղաքն ու ընտրեք ամսաթվերը։
Որոնման արդյունքները
Սեղմեք «Գտնել տոմսեր» և սպասեք որոնման ավարտին, որպեսզի տեսնեք բոլոր հասանելի չվերթները։
Որոնման արդյունքները ներառում են գործակալությունների և ավիաընկերությունների առաջարկած չվերթների տարբերակներն իրենց արժեքներով, ամսաթվերով, մեկնման և ժամանման ժամերով, օդանավակայաններով, միջանկյալ վայրէջքների թվով, թռիչքի տևողությամբ, ձեռքի ուղեբեռի/ուղեբեռի հնարավորության առկայության կամ բացակայության մասին տեղեկատվությամբ։
Կայքում և հավելվածում առկայության դեպքում կցուցադրենք ուղիղ չվերթներ և թռիչքների այլ տարբերակներ։ Դուք կարող եք համեմատել և ընտրել ամենամատչելին, արագը և հարմարը։
Aviasales-ն անմիջապես առանձնացնում և նշում է չվերթի առանձնահատկությունները։ Կողմնորոշվելու հարցում Ձեզ կօգնեն հատուկ պատկերակներն ու բլոկները.
- Նշաններ՝ ավազի ժամացույց (երկարատև միջանկյալ վայրէջք), կիսալուսին (գիշերային միջանկյալ վայրէջք), միմյանց հետևող նետեր (օդանավակայանի փոփոխություն) կամ վազող մարդ (կարճատև միջանկյալ վայրէջք):
- Բեյջեր՝ ուղիղ, ամենամատչելի կամ ամենահարմար չվերթներ։
- «Ուղիղ չվերթներ» բլոկ՝ ուղիղ չվերթների ցանկ արդյունքների վերևում, եթե ընտրված ուղղությամբ մի քանի ավիաընկերություններ են առանց միջանկյալ վայրէջքի չվերթներ իրականացնում։
Սեղմեք տոմսին՝ դիտելու ուղեվարձի, ուղեբեռի և երթուղու մասին տեղեկատվությունը։ Չվերթի համարը և թռիչքների վիճակագրությունը կարող եք ստուգել՝ սեղմելով «Մանրամասներ» կոճակը։ Մենք Ձեզ կտրամադրենք ողջ տեղեկատվությունը, որը մեզ փոխանցել է մեր գործընկերը։
Արժեքների աղյուսակ և գրաֆիկ
Օգտվեք գրաֆիկից, որպեսզի համեմատեք մոտակա ամսաթվերով տոմսերի արժեքները։ Կարող եք օգտվել աղյուսակից՝ մոտակա ամիսների տոմսերի համար։ Մենք ցուցադրում ենք Ձեր ուղղությամբ տոմսերի նվազագույն արժեքները, որոնք վերջին շաբաթվա ընթացքում գտել են այլ օգտատերերը։ Որքան պահանջված է ուղղությունը, այնքան ավելի շատ արժեքներ կլինեն գրաֆիկում և աղյուսակում։
Զտիչներ
Զտիչների օգնությամբ որոնումը կարող եք համապատասխանեցնել Ձեր կարիքներին։ Ընտրեք միջանկյալ վայրէջքների՝ Ձեր կողմից նախընտրելի թիվը, մեկնման և ժամանման ժամը, ուղեբեռի չափը, միջանկյալ վայրէջքի տևողությունը, օդանավակայանները և այլ պարամետրերը։ Aviasales-ի կայքում զտիչները գտնվում են ցուցադրվող տոմսերից ձախ, իսկ հավելվածում՝ ցուցադրվող տոմսերի վերևում։
Որոնման արդյունքները կարող եք տեսակավորել ըստ տարբեր պարամետրերի՝ առաջարկվող տոմսեր, նախ՝ ամենամատչելի տոմսերը, ըստ մեկնման ժամի, ըստ պահանջվածության և այլ պարամետրերի։ Կայքում «Տեսակավորում» բաժինը գտնվում է զտիչներից ձախ, իսկ հավելվածում՝ ցուցադրվող տոմսերի վերևում։ Կարող եք ընտրել ամենահարմար տարբերակները, իսկ եթե ցանկանաք այլ բան ընտրեք, միշտ կարող եք զրոյացնել զտիչները և տեսակավորումը։
Օգտակար խորհուրդներ
- Ավելի շահավետ է գնել երկկողմանի տոմս, քան առանձին տոմսեր մեկնման և վերադարձի համար։
- Օրացույցում ամենամատչելի տոմսերով ամսաթվերը նշված են կանաչ գույնով։
- Ավիափոխադրողների մեծամասնությունը մեծ զեղչեր են առաջարկում այն տոմսերի համար, որոնք մինչև 2 տարեկան երեխաների համար առանձին նստատեղ չեն ներառում։ Դա նշանակում է, որ երեխան թռչում է մեծահասակի գրկում նստած։ Բացի դրանից, ավիաընկերություններն այսպիսի կանոն ունեն. մեկ մեծահասակի հետ նույն նստատեղի վրա կարող է թռչել միայն մինչև 2 տարեկան երեխա։ Եթե մեծահասակը մեկն է, իսկ թռչող երեխաները երկուսը, ապա երեխաներից մեկի համար անհրաժեշտ է գնել մանկական տոմս առանձին նստատեղի համար։
- Դուք կարող եք ընտրել ոչ միայն ժամանման քաղաքը, այլ նաև կոնկրետ օդանավակայանը։ Անհրաժեշտ է մուտքագրել քաղաքի անվանումը և նշել նախընտրելի օդանավակայանը։
Տոմսի գնում
Տոմսը գնելուց առաջ ուշադիր ուսումնասիրեք տոմսի քարտը։ Այնտեղ սովորաբար ներկայացվում է թռիչքի մասին տեղեկատվությունը, օրինակ՝ չվերթն իրականացնող ավիաընկերությունը, մեկնման և ժամանման քաղաքները, ուղեբեռի հնարավորությունը։ Եթե ուղեբեռի տարբերակ չկա, նշանակում է, որ նշված ուղեվարձն ուղեբեռի հնարավորություն չի ներառում, և ուղեբեռ ավելի ուշ կարող եք ավելացնել վաճառող ընկերության կայքում՝ տոմսն ամրագրելիս։
Սեղմեք Ձեզ հետաքրքրող տոմսին և ընտրեք տարբեր վաճառողների առաջարկներից։ Սեղմեք Ձեզ դուր եկած առաջարկի նարնջագույն կոճակը, և մենք կտանենք Ձեզ վաճառողի կայք։ Այնտեղ անհրաժեշտ է մուտքագրել ուղևորների տվյալները, Ձեր հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն։
Կրկնակի ստուգեք բոլոր տվյալները.
- Համոզվեք, որ ճիշտ եք մուտքագրել ուղևորների անունները, ազգանունները և անձնագրային տվյալները։
- Համոզվեք, որ անձնագրի վավերականության ժամկետը համապատասխանում է այն երկրի պահանջներին, ուր թռչելու եք։ Ստուգեք նաև մուտքի կանոնները. հնարավոր է՝ վիզայի հետ կապված պահանջները փոփոխվեն։
- Ուշադիր ստուգեք էլ. փոստի հասցեն։ Եթե էլ. փոստը սխալ մուտքագրեք, չեք ստանա Ձեր տոմսը և ստիպված կլինեք լրացուցիչ կապվել վաճառողի հետ՝ այն ստանալու համար։
- Ապահովության համար ստուգեք նաև ամսաթվերը, քաղաքները և օդանավակայանները։
Վերջին քայլը տոմսի համար վճարում կատարելն է։ Վաճառողը տոմսը կուղարկի Ձեր էլ. փոստի հասցեին վճարումը կատարելուց հետո։