Գրել մեզ
Բոլոր հոդվածները /

Ինչպես ավելացնել ուղեբեռ, եթե արդեն գնել եք տոմսը

Տոմսին ուղեբեռ կարելի է ավելացնել նաև տոմսը գնելուց հետո։ Անհրաժեշտ է իմանալ ամրագրման ծածկագիրը կամ տոմսի համարը, ուղևորի ազգանունը կամ էլ. փոստի հասցեն, որով ձևակերպել եք ամրագրումը։

Արդեն գնված տոմսին ուղեբեռ ավելացնելու մի քանի եղանակ կա.

  1. Նախ փորձեք ուղեբեռ ավելացնել ավիափոխադրողի կայքում կամ զանգերի կենտրոնի միջոցով։ Եթե չստացվի ավելացնել ավիաընկերության միջոցով, դիմեք վաճառողին, որի անվանումը կգտնեք տոմսում։
  2. Վաճառողի կայքում ստուգեք՝ արդյոք կա՞ «Ավելացնել ուղեբեռ» ֆունկցիա։ Մուտք գործելու համար անհրաժեշտ է ամրագրման համարն անդորրագրից, ուղևորի ազգանունը կամ էլ. փոստի հասցեն, որով ձևակերպվել է պատվերը։
  3. Եթե չհաջողվի կայքի միջոցով ուղեբեռ ավելացնել, վաճառողին դիմեք էլ. փոստի, հետադարձ կապի կամ զանգահարելու միջոցով։ Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտքագրել ամրագրման համարը, Ձեր ազգանունը և էլ. փոստի հասցեն, որով ձևակերպվել է տոմսը։
  4. Ուղեբեռի համար կարելի է վճարել նաև օդանավակայանում գրանցում անցնելիս, սակայն այդ դեպքում վճարը զգալիորեն բարձր է։
Ինչպես կապվել տոմսի վաճառողի հետ
Մուտքագրեք ավիաընկերության կամ գործակալության անվանումը՝ տեսնելու կոնտակտային տվյալները

Ինչպես ուղեբեռ ավելացնել միայն մեկ ուղևորի համար

Մեկ ամրագրման մեջ պետք է լինեն միանման պարամետրեր բոլոր ուղևորների համար։ Սա նշանակում է, որ որոնման մեջ պետք է կա՛մ ընտրել ուղեբեռով տոմսեր, կա՛մ հակառակը՝ առանց ուղեբեռի։

Եթե ուղևորներից միայն մեկն ունի ուղեբեռի կարիք, ձևակերպեք երկու տարբեր ամրագրումներ. մեկը՝ առանց ուղեբեռի, իսկ մյուսը՝ ուղեբեռով։ Այդպես կարելի է անել միայն այն դեպքում, երբ երկու ուղևորն էլ մեծահասակ է՝ 12 տարեկանից բարձր։

Երկրորդ տարբերակն է՝ գնել տոմսեր միայն ձեռքի ուղեբեռով և մեկ ուղևորի համար ուղեբեռ ավելացնել գնումից հետո։

Ինչպես ստուգել ուղեբեռի չափսերը և առավելագույն քաշը, որը կարող եք Ձեզ հետ վերցնել

Ուղեբեռի փոխադրման նորմերը բոլոր ավիաընկերությունների համար տարբեր են։ Տոմսերի որոնման փուլում ցույց կտանք՝ քանի կիլոգրամ է ներառվում Ձեր տոմսում, եթե վաճառողն այդ տեղեկատվությունը փոխանցել է մեզ։

Եթե տոմսն ուղեբեռ չի ներառում, մենք ցույց կտանք, թե որքան հավելավճար է անհրաժեշտ վճարել ուղեբեռի համար։

Ոչ բոլոր վաճառողներն են մեզ տեղեկատվություն փոխանցում ուղեբեռի մասին։ Ուղեվարձում ներառված ուղեբեռի կոնկրետ չափերին և քաշին կարող եք ծանոթանալ վաճառողի կայքում տոմսը գնելիս։ Եթե վաճառողը մեզ փոխանցել է ուղեվարձի կոնկրետ քաշի մասին տեղեկատվություն, մենք անպայման այն կցուցադրենք։

Այն մասին, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի փոխադրել օդանավով, կարդացեք մեր հոդվածում՝ «Ինչ կարելի է վերցնել ուղեբեռում և ձեռքի ուղեբեռում»։

Արդյո՞ք մեր հոդվածն օգնեց Ձեզ։
Կապվել մեզ հետ
Մտեք Ձեր պրոֆիլը՝ աջակցության ծառայությանը գրելու համար