Չվերթի համար գրանցում կարելի է անցնել օդանավակայանում կամ առցանց՝ ավիաընկերության կայքի կամ հավելվածի միջոցով։
Գրանցումը հաստատում է, որ Դուք օգտվելու եք Ձեր տոմսից և թռչելու եք Ձեր չվերթով։ Գրանցումից հետո Դուք կստանաք կտրոն. դա փաստաթուղթ է, որով Ձեզ թույլ կտան մտնել օդանավ։ Առանց գրանցման չի կարելի օգտվել չվերթից։
Ինչպես գրանցում անցնել օդանավակայանում
Եթե առցանց գրանցման հնարավորությունը հասանելի չէ, կամ նախընտրում եք անձամբ գրանցվել, դա կարող եք անել գրանցման սեղանի մոտ։
Երբ կարող եք գրանցում անցնել
Օդանավակայանում գրանցումը սովորաբար բացվում է մեկնումից 2-3 ժամ առաջ և ավարտվում է թռիչքից 40-60 ր առաջ։ Կոնկրետ ժամկետները կախված են ավիաընկերությունից և ուղղությունից։ Ցանկալի է վաղ ներկայանալ, հատկապես միջազգային չվերթների դեպքում։
Ինչ է անհրաժեշտ գրանցման համար
- Անձնագիր։ Եթե Դուք տոմսը ձևակերպել եք անձը հաստատող այլ փաստաթղթով, վերցրեք այն Ձեզ հետ։
- Տոմսը կամ երթուղու անդորրագիրը։
- Վիզան և այլ փաստաթղթեր, եթե այդպիսիք պահանջվում են այն երկրում, ուր մեկնելու եք։
Ինչպես գտնել անհրաժեշտ տերմինալը
Տերմինալը օդանավակայանի այն հատվածն է, որտեղ Դուք անցնելու եք գրանցում և դուրս գաք թռիչքի։ Տերմինալը նշված է Ձեր տոմսում և օդանավակայանի՝ չվերթների ցուցատախտակին։
Ինչպես գտնել գրանցասեղանը
- Նայեք չվերթի ցուցատախտակին. այն սովորաբար տեղադրված է լինում մեկնման գոտու մուտքի մոտ։
- Գտեք Ձեր թռիչքը չվերթի համարով և ժամով. չվերթի կողքին նշված կլինի նաև գրանցասեղանի համարը։ Եթե դեռևս գրանցասեղան չի նշանակվել, կամ Դուք չեք տեսնում Ձեր չվերթը, դիմեք օդանավակայանի աշխատակցին։
Ինչպես է անցնում գրանցումը
- Մոտեցեք ցուցատախտակի վրա նշված գրանցասեղանին։
- Ձեր փաստաթղթերը ներկայացրեք օդանավակայանի աշխատակցին։
- Ստացեք կտրոն և հանձնեք ուղեբեռը, եթե ունեք։
Որոշ լոուքոսթերներ (օրինակ՝ FlyOne-ը և Ryanair-ը) օդանավակայանում գրանցում անցնելու համար գումար են վերցնում։ Հավելավճարներից խուսափելու համար՝ նախապես ստուգեք պայմաններն ավիաընկերության կայքում։
Ինչպես անցնել առցանց գրանցում
Առցանց գրանցումը նախապես մուտքի կտրոն ձեռք բերելու եղանակ է, որի միջոցով կարելի է օդանավակայանում ժամանակ խնայել։ Սովորաբար դրա համար պահանջվում է մի քանի րոպե. Դուք ընտրում եք վայրը, մուտքագրում եք տվյալները և ստանում եք պատրաստի կտրոնը։
Որտեղ է կատարվում առցանց գրանցումը
Առցանց գրանցում կարելի է անցնել ավիաընկերության կայքում կամ հավելվածում։ Երբեմն գրանցման հղումն ուղարկվում է նամակով՝ տոմսը գնելուց հետո։
Երբ է բացվում գրանցման հնարավորությունը
Ժամկետները կախված են ավիաընկերությունից.
- սովորաբար՝ թռիչքից 24-48 ժամ առաջ,
- որոշ ավիաընկերությունների դեպքում՝ էռիչքից 72 ժամ նույնիսկ 7 օր առաջ,
- լոուքոսթերների մոտ գրանցումը կարող է վճարովի լինել (օրինակ՝ Победа) կամ միայն հավելվածի միջոցով։
Խորհուրդ ենք տալիս ճշգրիտ տեղեկատվությունը ստուգել ավիաընկերության կայքում։
Ինչպես է անցնում առցանց գրանցումը
- Մտեք ավիաընկերության կայքը։
- Գտեք «Առցանց գրանցում» կամ “Check-in” բաժինը։
- Մուտքագրեք լատինատառ ազգանունը և տոմսի կամ ամրագրման (PNR) համարը։ PNR-ն կարող եք գտնել երթուղու անդորրագրում։
- Ընտրեք ուղևորներին և տեղերը (եթե ավիաընկերությունն այդ հնարավորությունը տալիս է):
- Հաստատեք գրանցումը և ստացեք մուտքի կտրոնը։
Երբ է առցանց գրանցումն անհասանելի
Որոշ դեպքերում չի կարելի առցանց գրանցում անցնել, օրինակ.
- մի քանի օդանավակայաններից թռչելու դեպքում,
- երբ 5-12 տարեկան երեխան թռչելու է ավիաընկերակցության կողմից ուղեկցությամբ,
- եթե Դուք թռչում եք կենդանու հետ,
- եթե ավիաընկերությունը գրանցումը թույլ է տալիս միայն օդանավակայանում։
Ավիաընկերության կայքում կարող եք ստուգել՝ արդյոք հասանելի է առցանց գրանցման հնարավորությունը։
Ինչպես մուտքի կտրոն ստանալ առցանց գրանցումից հետո
Գրանցումից հետո կտորնը կարող եք ներբեռնել PDF ֆորմատով, պահպանել այն հեռախոսում կամ գտնել այն ավիաընկերության կայքում կամ հավելվածում։ Հաճախ այն նաև էլ. փոստին են ուղարկում։
Որոշ ավիաընկերություններ պահանջում են կտրոնի տպված տարբերակը, հատկապես միջազգային չվերթների ժամանակ։ Ցանկալի է ճշտել նախապես. ստուգեք ավիաընկերության կայքը կամ դիմեք աջակցության ծառայությանը։