Տոմսի վերադարձի կամ փոխանակման հնարավորությունը կախված է ուղեվարձից և ավիաընկերության կանոններից։ Երբեմն հնարավոր է ամբողջությամբ հետ ստանալ տոմսի գումարը կամ առանց հավելավճարի փոխանակել տոմսը, իսկ երբեմն էլ անհրաժեշտ է միջնորդավճար վճարել գործակալությանը՝ վերադարձի կամ փոխանակման հարցում օգնելու համար։ Որոշ ուղեվարձերի կանոններ թույլ են տալիս հավելավճարով ձևակերպել տոմսի վերադարձ կամ փոխանակում, իսկ որոշ ուղեվարձերի դեպքում ընդհանրապես նման հնարավորություն չկա։
Եթե Ձեր չվերթը չեղարկել են, կապ հաստատեք վաճառողի հետ և ճշտեք վերադարձի պայմանները։ Տոմսի գումարը կվերադարձնեն Ձեզ կամ կառաջարկեն փոխանակել տոմսն առանց հավելավճարի, եթե տոմսը գնել եք ավիաընկերությունից, սակայն Ձեզնից ծառայության վճար կգանձեն, եթե տոմսը գնել եք գործակալությունից։
Եթե ուշացել եք թռիչքից
Եթե համոզված եք, որ չեք հասնելու թռիչքին, հնարավորինս շուտ զանգահարեք ավիաընկերություն և հայտնեք, որ չեք թռչելու։ Դա հատկապես կարևոր է, եթե երթուղին ներառում է նաև միջանկյալ վայրէջքներ և մեկ ընդհանուր ամրագրում (եթե երթուղու բոլոր հատվածները մեկ տոմսով են): Սա այն դեպքն է, երբ թռիչքից ուշանալու դեպքում Դուք կհամարվեք չներկայացած, և ամբողջ երթուղին կչեղարկի Ձեզ համար։
Եթե Դուք օդանավակայանում եք, մոտեցեք ավիաընկերության աշխատակիցներին և հաղորդեք, որ ուշացել եք։ Հարցրեք՝ ինչ կարելի է անել։ Որոշ ավիափոխադրողներ կարող են առաջարկել թռչել հաջորդ չվերթով, եթե օդանավում ազատ տեղ կա։
Սովորաբար ավիաընկերությունները առանց հարգելի պատճառի ուշացումների դեպքում փոխանակում կամ վերադարձ չեն առաջարկում, սակայն ամեն բան կախված է կոնկրետ ավիափոխադրողից և Ձեր տոմսի ուղեվարձից։
Եթե չեք կարող թռչել հիվանդության պատճառով
Սովորաբար հիվանդությունը հիմք չէ տոմսի վերադարձի կամ փոխանակման համար։ Թռիչքի ամսաթվերը փոխել կամ տոմսը վերադարձնել հնարավոր չէ, եթե տոմսի ուղեվարձի կանոններով դա չի նախատեսվում։ Ուղեվարձի նկարագրությանը կարող եք ծանոթանալ երթուղու անդորրագրում (տոմսում)։ Ճշտումների համար կարող եք դիմել վաճառողին։
Մուտքագրեք ավիաընկերության կամ գործակալության անվանումը՝ կոնտակտային տվյալները տեսնելու համար
Եթե մեր օգնության կարիքն ունեք, գրեք մեզ։ Մեր կոնտակտային տվյալները կգտնեք ներքևում՝ «Կապվել մեզ հետ» բաժնում։ Նամակում կցեք Ձեր տոմսը և հայտ ուղարկեք։ Տոմսը պետք է ուղարկվել այն էլ. փոստի հասցեին, որը նշել եք ամրագրման ժամանակ, վճարումից հետո 3 ժամվա ընթացքում։