Գրել մեզ
Բոլոր հոդվածները /

Ինչպես մուտք գործել պրոֆիլ

Անհրաժեշտ է սեղմել «Պրոֆիլ» կոճակը, որը գտնվում է էջի վերևում, ապա պետք է սեղմել «Մուտք գործել» և ընտրել մուտքի՝ Ձեր կողմից նախընտրելի եղանակը։

Կարգավորումներ

«Կարգավորումներ» բաժնում կարելի է լրացնել անձնական տվյալները.

  • անձնական տվյալները՝ Ձեր անունը և էլ. փոստի հասցեն.
  • տարածաշրջանային տվյալները՝ երկիրը, արժույթը, վճարման եղանակը, քաղաքացիությունը և բնակության քաղաքը։ Այս տվյալներն անհրաժեշտ են նրա համար, որպեսզի մենք Ձեզ ավելի շատ տոմսեր ցուցադրենք տեղական ավիափոխադրողներից և զգուշացնենք տարբեր երկրների մուտքի կանոնների մասին։

Այստեղ կարելի է նաև ներբեռնել հաշվետվություն Ձեր անձնական տվյալներով (մենք Ձեր պրոֆիլի մասին տեղեկատվությունը ֆայլի տեսքով կուղարկենք Ձեր էլ. փոստի հասցեին) և ջնջել Ձեր պրոֆիլը։ Ի հավելումն, կայքում կարելի է ընտրել ինտերֆեյսի գույնը՝ մուգ կամ բաց։

Ծանուցումներ

Այստեղ կարելի է ընտրել, թե ինչ եղանակով մեր կողմից ծանուցումներ ստանալ՝ հեռախոսին կամ էլ. փոստին։

Եթե նախընտրում եք ծանուցումներ ստանալ, անպայման մուտք գործեք Aviasales-ի հավելվածում։

Ծանուցումներն անջատելու համար՝ պարզապես սահիկը տեղափոխեք դեպի ձախ։

Արդյո՞ք մեր հոդվածն օգնեց Ձեզ։
Կապվել մեզ հետ
Մտեք Ձեր պրոֆիլը՝ աջակցության ծառայությանը գրելու համար