Թռիչքից առաջ կարևոր է հասկանալ՝ որ իրերն են հարմար ձեռքի ուղեբեռի, իսկ որ իրերը պետք է հանձնել որպես ուղեբեռ։ Տարբեր ավիաընկերություններ տարբեր կանոններ ունեն, սակայն գործում են ընդհանուր սկզբունքներ
Ձեռքի ուղեբեռն այնպիսի պայուսակ է, որով կգնայիք գեղեցկության սրահ
Ձեռքի ուղեբեռ է համարվում այն պայուսակը, ուսապարկը կամ ճամպրուկը, որը տեղավորվում է նստատեղի տակ կամ վերին դարակում։
- 1 կտոր ձեռքի ուղեբեռ,
- գումարած 1 լրացուցիչ իր, օր.՝ նոութբուք, փոքրիկ պայուսակ, ուսապարկ կամ duty free-ից գնումներ։
Անակնկալներից խուսափելու համար՝ խորհուրդ ենք տալիս փոխադրման պայմանները նախապես ստուգել ավիաընկերության կայքում։
Ձեռքի ուղեբեռի չափսերը և քաշը
Չափանիշները կարող են տարբերվել՝ կախված ավիաընկերություններից։
- Սովորական չվերթներ՝ մինչև 55×40×20 սմ չափսեր և 5-12 կգ քաշ։
- Լոուքոսթերներ՝ մինչև 5–7 կգ քաշ, հաճախ չի թույլատրվում լրացուցիչ իրեր վերցնել, նույնիսկ՝ փոքրիկ պայուսակ կամ նոութբուք։
Խորհուրդ՝ տանը կշռեք և ստուգեք ձեռքի ուղեբեռի չափսերը։ Օդանավակայանում կարող են խնդրել Ձեզ այն դնել չափիչ սարքի մեջ։
Ինչ կարելի է վերցնել
- Փաստաթղթեր, դրամապանակ, տոմսերը,
- հեռախոս, պլանշետ, նոութբուք, լիցքավորիչներ,
- առանց սուր հոտերի սնունդ,
- դեղորայք և բժշկական սարքավորումներ (ներարկիչներ և ներարկման ասեղներ կարելի է վերցնել միայն բժշկի թղթով),
- մանկական սնունդ (ցանկալի է՝ գործարանային փաթեթավորմամբ):
Հեղուկներ՝ միայն 100 մլ-անոց փաթեթավորմամբ։ Որոշ ավիաընկերություններ պահանջում են դրանք տեղադրել մինչև 1 լ-անոց թափանցիկ զիփ-տոպրակների մեջ, այդ պատճառով խնդրում ենք պահանջներին ծանոթանալ ավիափոխադրողի կայքում։
Ինչ չի կարելի վերցնել ձեռքի ուղեբեռում
- 100 մլ-ից մեծ տարողությամբ շշերով հեղուկներ (այդ թվում՝ ջուր),
- սուր իրեր, օր.՝ 6 սմ-ից երկար շեղբերով դանակներ, մկրատներ, մետաղական խարտոցներ,
- աէրոզոլներ, ներկեր, սպիտակեցնող նյութեր,
- գործիքներ, զինամթերք կամ դրա իմիտացիա։
Արգելված իրերի հայտնաբերման դեպքում Ձեզ կխնդրեն ազատվել այդ իրերից կամ հանձնել որպես ուղեբեռ։
Ուղեբեռ է համարվում այն ամենը, ինչը հանձնվում է բեռնախցիկ
Եթե Ձեր իրերը չեն տեղավորվում ձեռքի ուղեբեռում, դրանք հանձնեք որպես ուղեբեռ։ Ավիաընկերություններն ունեն սահմանափակումներ՝ կապված ուղեբեռի քանակի, քաշի և չափսերի հետ։ Դրանք կախված են ուղեվարձից և երթուղուց։
Ինչպես իմանալ գործող նորմերը
Ստուգեք երթուղու անդորրագիրը, որում սովորաբար նշվում է.
- թե արդյոք տոմսը ներառում է ուղեբեռի հնարավորություն (կարող է նշված լինել վերջին էջում),
- թե քանի պայուսակ կարելի է վերցնել,
- մեկ կտոր ուղեբեռի քաշը և չափսերը։
Եթե այս տեղեկատվությունը բացակայում է, բացեք ավիաընկերության կայքը և գտեք «Ուղեբեռ» բաժինը։ Երբեմն ավելի մատչելի է միանգամից գնել ուղեբեռով տոմս, քան ավելի ուշ ավելացնել ուղեբեռ կամ օդանավակայանում լրացուցիչ վճարով գնել ուղեբեռի հնարավորություն։
Կարևոր՝ ոչ բոլոր տոմսերն են ներառում ուղեբեռի հնարավորություն։ Օրինակ՝ նվազագույն ուղեվարձերով տոմսերը հաճախ ուղեբեռի հնարավորություն չեն տալիս։
Ինչ կարելի է հանձնել որպես ուղեբեռ
Հագուստ, կոշիկներ, կոսմետիկա, հուշանվերներ, կենցաղային տեխնիկա և անձնական օգտագործման այլ իրեր, որոնք անհրաժեշտ են թռիչքի ընթացքում։
Ուղեբեռում չի կարելի դնել.
- փաստաթղթեր, գումար, գաջեթներ, քանի որ դրանք կարող են վնասել կամ գողանալ,
- փխրուն առարկաներ, քանի որ դրանք կարող են վնասվել,
- մարտկոցներ և էներգաբանկեր։ Թռիչքից առաջ անպայման ստուգեք Ձեր ավիաընկերության կանոնները, քանի որ որոշ ավիաընկերություններ թույլ չեն տալիս մարտկոցներ բարձրացնել օդանավ, նույնիսկ՝ ձեռքի ուղեբեռում: