Այս հոդվածը կօգնի պարզել բոլոր հարցերը՝ կապված կենդանիների հետ թռիչքների հետ՝ ինչ հանգամանքներ հաշվի առնել, որտեղ ճշտել կանոնները, և թե ինչու Aviasales-ը նախապես չի ցուցադրում այս տեղեկատվությունը։
Ընտանի կենդանուն կարելի է վերցնել օդանավի սրահ, կարելի է նրան ուղարկել ջեռուցվող բեռնախցիկ կամ հանձնել որպես բեռ (այս փոխադրումն իրականացվում է առանձին բեռնատար օդանավով, հարմար է 50 կգ-ն գերազանցող քաշով խոշոր շների դեպքում)։ Կենդանու փոխադրման համար անհրաժեշտ է հավելյալ վճարել, իսկ վճարի չափը կախված է ընտանի կենդանու քաշից և փոխադրման վանդակի չափսերից։
Սրահում
Սրահում սովորոբար ընդունում են այն կենդանիներին, որոնց քաշը վանդակի հետ միասին չի գերազանցում 8 կգ-ը։ Վանդակը տեղադրվում է նստատեղի տակ՝ աթոռի առջևում։ Սա նշանակում է, որ վանդակը չպետք է լինի 20 սմ-ի ցբարձր, այլապես այն չի տեղավորվի։ Վանդակի երեք կողմերի թույլատրելի գումարը 115 սմ է։
Կենդանիների փոխադրման կանոններով պահանջվում է, որ կենդանին պետք է լինի վանդակում թռիչքի ողջ ընթացքում։ Եթե թռչում եք թռչունի հետ, այն պետք է գտնվի պատյանով ծածկված վանդակում։
Վանդակը տեղադրվում է նստատեղի տակ՝ աթոռի առջևում։ Սա նշանակում է, որ վանդակի բարձրությունը չպետք է գերազանցի 20 սմ-ը, այլապես այն չի տեղավորվի։ Վանդակի երեք կողմերի գումարը չպետք է գերազանցի 115 սմ-ը։ Կենդանու քաշը վանդակի հետ միասին չպետք է գերազանցի 8 կգ-ը։ Կախված ավիաընկերությունից՝ թույլատրելի քաշը և վանդակի չափսերը կարող են տարբերվել։ Պահանջներին ծանոթացեք ավիափոխադրողի կայքում։
Որոշ ավիաընկերություններ առաջարկում են ընտանի կենդանուն հարևան նստատեղի վրա փոխադրելու լրացուցիչ ծառայություն։ Ուղևորություն պլանավորելուց առաջ դիմեք ավիափոխադրողին և ճշտեք, թե արդյոք կարող եք կոնկրետ ամսաթվով չվերթին կարող եք նման եղանակով ընտանի կենդանու տեղափոխել։
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Կախված երկրից, ընտանի կենդանու տեսակից և ցեղատեսակից, փաստաթղթերի պահանջները կարող են տարբերվել։ Տոմսը գնելուց առաջ խնդրում ենք ստուգել դրանք։
Ահա ավելի հաճախ պահանջվող փաստաթղթերի ցանկը.
- Միջազգային տիպի անասնաբուժական անձնագիր։
- Չիպ։
- Կենդանու առողջական վիճակի մասին տեղեկանք։
- Կատաղության դեմ պատվաստման տեղեկանք։
- Որոշ դեպքերում պահանջվում է տեղեկանք՝ հաստատելու Ձեր ընտանի կենդանու՝ որպես բուծման արժեքի բացակայությունը, ինչպես նաև տեղեկանք կենդանու արյան մեջ կատաղության վիրուսի դեմ հակամարմինների տիտրի որոշման մասին (օրինակ՝ Եվրոպա, Իսրայել, Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան, Ավստրալիա և որոշ արաբական երկրներում):
Ինչպես պատրաստվել կենդանու հետ ուղևորությանը
Նախապատրաստական աշխատանքները սկսեք հնարավորինս վաղ, ցանկալի է՝ թռիչքից մի քանի ամիս առաջ։ Այդպիսով Դուք ժամանակ կունենաք՝ բոլոր փաստաթղթերը հավաքելու և անհրաժեշտ պատվաստումներն անելու համար։
Եթե տոմսը գնում եք առցանց, տոմսը գնելու ընթացքում կամ հետո անպայման զանգահարեք ավիաընկերությանը և պարզեք կենդանի փոխադրման հետ կապված հարցերը։ Դա շատ կարևոր է, քանի որ տարբեր օդանավերի համար գործում են առանձին սահմանափակումներ՝ կապված սրահում և բեռնախցիկում կենդանիների թույլատրելի թվի, ինչպես նաև մեկ չվերթի ընթացքում տարբեր կենդանիների համատեղելիության հետ։ Բացի դրանից, փոխադրողները սահմանափակումներ ունեն նաև բրախիցեֆալ ցեղատեսակի շների և կատուների համար։ Խորհուրդ ենք տալիս կանոնները ճշտել ավիաընկերության կայքում կամ աջակցության ծառայությունից։
Երբ ստանաք փոխադրման թույլտվություն, համոզվեք, որ կենդանին ստացել է անհրաժեշտ պատվաստումները և չիպ, պատրաստեք բոլոր փաստաթղթերը։ Եթե Դուք չեք պատվաստել Ձեր ընտանի կենդանում վերջին տարվա ընթացքում, անհրաժեշտ է դա անել ոչ ավելի ուշ, քանի թռիչքից մեկ ամիս առաջ։
Հաջորդ քայլը վանդակի գնումն է։ Անհրաժեշտ է կենդանուն նախապես սովորեցնել վանդակին, որպեսզի թռիչքի ընթացքում կենդանին հանգիստ և հարմարավետ զգա։ Այն պետք է ազատ լինի, որպեսզի Ձեր շունը կամ կատուն կարողանան իրենց ողջ հասակով կանգնել և ազատ պտտվել իրենց առանցքի շուրջը։ Վանդակի հատակին ցանկալի է շոր փռել, հատկապես եթե թռիչքը երկար է տևելու։
Եթե վանդակը հանձնում եք որպես ուղեբեռ, խորհուրդ ենք տալիս վանդակին փակցնել պիտակ՝ Ձեր կոնտակտային տվյալներով, թռիչքի ուղղությամբ և ամսաթվով, ինչպես նաև կենդանու անունով։ Մի մոռացեք նաև հասցեով պիտակի մասին. այն թող միշտ կենդանու հետ լինի։
Եթե կենդանու հետ թռիչքը երկար է տևելու՝ միջանկյալ վայրէջքով, որի ընթացքում Ձեր կենդանուն արձակելու են օդանավակայանի աշխատակիցները, վանդակի մեջ դրեք նաև վզկապ։ Այսպիսով, անծանոթ մարդիկ ավելի հեշտությամբ կարող են Ձեր փոքրիկին հանել զբոսանքի։ Ցանկալի է, որ վանդակի վրա փակցված գրությունը լինի անգլերեն։ Կերամանի մեջ ուտելիք լցրեց, իսկ ջրամանում՝ ջուր, որպեսզի երկար թռիչքի ընթացքում կենդանի կարողանա սնվել և ջուր խմել։
Օդանավակայան ժամանեք թռիչքից նվազագույնը երեք ժամ առաջ. կենդանու փոխադրումը ձևակերպելու համար Ձեզ ժամանակ է անհրաժեշտ։ Հիշեք, որ կենդանու հետ չեք կարող առցանց գրանցում անցնել։ Միջազգային չվերթով թռչելիս անհրաժեշտ է պարտադիր անասնաբուժական ստուգում անցնել։
Թռիչքի օրը ցանկալի է չկերակրել կենդանուն։ Կարևոր է հիշել՝ չի կարելի կենդանուն հանգստացնող դեղորայք տալ՝ առանց նախապես անասնաբույժի հետ խորհրդակցելու։ Եթե առանց դեղորայքի հնարավոր չէ, անասնաբույժը կօգնի ընտրել դողը և չափաբաժինը։
Aviasales-ը տեղեկացնո՞ւմ է՝ արդյոք կարելի է կենդանու հետ բարձրանալ օդանավ
Ոչ, ավիաընկերությունները մեզ նման տեղեկատվություն չեն տրամադրում։ Կենդանիների հետ թռիչքների բոլոր պայմանները անհրաժեշտ է ճշտել փոխադրողների կայքերում։